41696 դիտում
09:14 14-06-2018
Բաց նամակ Աննա Հակոբյանին.Նա 71 տարեկան Է: Оր օրի վատանում է նրա առողջական վիճակը: Ամեն օրը կարող է լինել վերջինը նրա համար
Դիմում եմ Ձեզ, առաջին հերթին, որպես կնոջ, որը ևս ենթարկվել է դաժան փորձության` լինելով քաղբանտարկյալի կին: Դիմում եմ Ձեզ, որպես լրագրողի, որն իրազեկ է եղել և անդրադարձել է իր թերթում ընդդիմադիր քաղաքական գործիչների հետապնդումներին, որոնք ենթարկվել են հոգեկան և ֆիզիկական կտտանքների սերժական ռեժիմում:
Ամուսինս` տղաներիս հայրը, մեր թոռնիկների պապիկը, Արկադի Վարդանյանը, հայրենասեր, հայտնի հրապարակախոս, բարերար, որը մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանի և Արցախի ժողովրդին, հասարակական գործիչ է, որն իր կյանքն է դրել ռոբ-սերժական կլանի վերացմանը դեռ 2000 թվականից,և արդեն 5 տարի գտնվում է ճաղերի ետևում մտացածին մեղադրանքով, որտեղ չկա ոչ մի փաստ, ոչ մի վկա, որի մասին գրել է նաև մամուլը:
Ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում կվերանայվեն անմեղ քաղբանտարկյալների գործերը, բայց Արկադի Վարդանյանը չունի այդ ժամանակը:
Նա 71 տարեկան Է: Оր օրի վատանում է նրա առողջական վիճակը: Ամեն օրը կարող է լինել վերջինը նրա համար:
Ակնկալում եմ Ձեր գործնական միջամտությունը՝ օր առաջ անմեղ բանտարկյալին ազատելու գործում:
Հարգանքներով Ելենա Վարդանյան
Նմանատիպ նյութեր
31068 դիտում
09:25 11-07-2018
Կա ոչ արդար մոտեցում. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը օր օրի վատանում է. «Ժամանակ»
44280 դիտում
09:31 26-07-2018
Մանվել Գրիգորյանը հնարավոր է ազատ արձակվի. նրա առողջական վիճակն օր օրի վատանում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
628 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով