6187 դիտում
11:26 14-06-2018
Տարոն Մարգարյանի շուրջ օղակը սեղմվում է. քաղաքապետարանի հետ առնչվող 3-րդ քրգործն է հարուցվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո Երևանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: ԱԱԾ աշխատակիցները երեկ հատուկ գործողություններ են իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամում:
...Նկատենք, որ սա Երևանի քաղաքապետարանի հետ առնչվող երրորդ քրգործն է: Ոստիկանությունը ստուգումների արդյունքում չարաշահումներ ու յուրացումներ էր հայտնաբերել «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ում, որը թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ է մատուցում Երևանի քաղաքապետարանին՝ մշտապես հանդիսանալով հայտարարված մրցույթների հաղթողը: Հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն էր չարաշահումներ հայտնաբերել քաղաքապետարանին ծառայություն մատուցած «ԱՆՆԱ-80» ՍՊԸ-ում, գումարներն այստեղ հափշտակվել էին, իսկ աշխատանքներն ամբողջությամբ իրականացված լինելու մասին կեղծ կատարողականներ էին հաստատվել վարչական շրջանների աշխատակիցների կողմից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6876 դիտում
10:21 26-07-2018
Գագիկ Խաչատրյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. «Ժողովուրդ»
1321 դիտում
07:13 24-11-2023
Մելիքբեկյանի շուրջ օղակը սեղմվում է. Փաշինյանը տատանվում է. «Ժողովուրդ»
1390 դիտում
08:16 24-11-2023
Վահագն Խաչատուրյանն իր բարեկամին կտանի նախագահական. օղակը նախարարի շուրջ սեղմվում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը