211652_close_icon
views-count4107 դիտում article-date 22:35 14-06-2018

Թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գրպանահատությունը բացահայտվեց

Հունիսի 13-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1985 թ. ծնված Հրանուշ Կ.-ից հաղորդում է ստացվել, որ հունիսի 12-ին, ժամը 16.50-ից մինչև ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 42.000 դրամ, զեղչի և կուտակային քարտեր՝ պատճառելով 47.000 դրամի վնաս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները հունիսի 13-ին, ժամը 13.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր