5794 դիտում
22:27 14-06-2018
ՀՀԿ-ն մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, երեք հայտնի սկզբունքների հիման վրա, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի սկզբունք է»,- «[url=https://armenpress.am/arm/news/937574.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն անհնար է: «Եվ մենք հույս ունենք, որ համանախագահները կշարունակեն իրենց ջանքերը ներդնել այդ երեք սկզբունքների հիման վրա խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- ասաց նա:
Շարմազանովը մտահոգիչ համարեց նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ Նախիջևանի հատվածում ադրբեջանական զինտեխնիկայի կուտակումը, Ադրբեջանից հնչող ռազմատենչ հռետորաբանությունը, Ադրբեջանի կողմից հայ զինվորի սպանությունը: «Սա ուղիղ մարտահրավեր է խաղաղ բանակցություններին, և սա ոչ այլ ինչ է, քան խաղաղ բանակցությունների տորպեդահարման փորձ»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե ինքը նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է՝ Շարմազանովն ընդգծեց, որ սա ոչ այլ ինչ է, քան պանթուրքիզմի և նեոօսմանիզմի ցայտուն դրսևորում:
Անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին՝ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ Արցախում ներքաղաքական որոշակի ակտիվացումը չի բխում այդ երկրի շահերից: «Մենք գտնում ենք, որ Արցախում անհրաժեշտ է ներքին կայունություն: Դա ոչ միայն արցախահայության շահերից է բխում, այլ բխում է մեր ընդհանուր տեսլականից: Մեզ անհրաժեշտ է ուժեղ, միասնական և կայուն Արցախ:
Նմանատիպ նյութեր
1395 դիտում
21:13 04-10-2015
Նիկոլայ Բորդյուժայի հետ Էդվարդ Նալբանդյանը քննարկել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
2571 դիտում
16:58 07-04-2016
Էդուարդ Շարմազանովը և Սերգեյ Նարիշկինը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին