ԱՄՆ Կոլորադոյում կրակոցներ են հնչել. կա 4 վիրավոր
ԱՄՆ Կոլորադո նահանգում՝ Դենվերա քաղաքի մոտակայքում, կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է MK-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ անհայտ անձը կրակոցներ է արձակել տեղի Մանկական կլինիկայի մոտ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել 4 հոգի, ընդ որում՝ 2 երեխա:
Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են, սակայն նրանց առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Նշվում է, որ տղամարդը կրակել է կլինիկայի ավտոկայանատեղի հարևանությամբ, ինչից հետո փախուստի է դիմել ավտոմեքենայով:
Ըստ CBS-ի, միջադեպի շրջանակում կա մեկ բերման ենթարկված անձ: