211652_close_icon
views-count20754 դիտում article-date 17:30 16-06-2018

BMW 8 կուպեի պրեմիերայից առաջ համացանցում արդեն հրապարակվել են նոր մոդելի լուսանկարները

«24- ժամ-Լե Ման» ավտոմրցարշավի շրջանակներում կայանալիք BMW 8 կուպեի պրեմիերայից առաջ համացանցում արդեն հրապարակվել են նոր մոդելի լուսանկարները: Այս մասին գրում է Vladtime-ը: Աղբյուրը տեղեկացնում է, որ բավարական BMW 8 սպորտային կուպեն ստեղծվել է BMW 7-րդ սերիայի CLAR հարթակի հիման վրա: Փորձագետները նշում են, որ կուպեի չափսերը համապատասխանում են BMW 6-րդ սերիայի կուպեի չափսերին: Նոր կուպեն հագեցած կլինի 4.4 լ աշխատանքային ծավալով V8 շարժիչով, որը 523 ձիաուժ հզորություն կապահովի: Բավարական կոնցեռնը առաջիկայում չի բացառվում նաև BMW Gran Coupe-ի 4 դռնանի տարբերակի և 625 ձիաուժ հզորությամբ BMW M5-ի թողարկումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր