Ավտովթարի արդյունքում մահացել է Կամբոջայի արքայազնի կինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կամբոջայի 74-ամյա արքայազն Նորոդոմ Ռանարիտի կինը՝ Օուկ Պհալան, հիվանդանոցում մահացել է ծանր վնասվածքներին, որոնք ստացել է թագավորության հարավ-արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում:
Վաղ առավոտյան արքայազնի և նրա կնոջ մեքենան բախվել է հանդիպակած գոտիով ընթացող տաքսի մեքենային:
Նշենք, որ սա Նորոդոմ Ռանարտի մասնակցությամբ առաջին վթարը չի եղել: 2015-ին արքայազնի ավտոշարասյան մեջ ինքնաթափ էր մխրճվել, այն ժամանակ տուժել էր 6 մարդ: