211652_close_icon
views-count5032 դիտում article-date 18:31 19-06-2018

Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը կարևորել են զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 19-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև ՀՀ անվտանգության խորհրդի առաջիկա հերթական նիստի օրակարգին առնչվող թեմաներ: Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը կարևորել են նաև զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը:

Նմանատիպ նյութեր