3023 դիտում
20:59 20-06-2018
Դավիթ Տոնոյանը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային և ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության նորացված միջպետական համաձայնագրի նախագծի դրույթներին և դրա ստորագրումից հետո ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հեռանկարներին:
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2018թ.-ի համար ծրագրված միջոցառումները կշարունակեն իրականացվել, քանի որ դրանք առնչվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին:
Տիկին դեսպանն իր հերթին հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը` կարևորելով համագործակցությունը մասնավորապես ռազմական կրթության բնագավառում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում բազմակողմ` ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում համագործակցության հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին