5900 դիտում
13:43 21-06-2018
Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը
Կառավարությունն այսօրվա նիստում ուժը կորցրած է ճանաչել իր կողմից 2017 թվականի օգոստոսի 24-ին ընդունված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» և ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը հաստատելու մասին» որոշումները:
Պայմանագրի խմբագրված տարբերակը Հիմնադրի և Հավատարմագրային կառավարչի միջև չի ստորագրվել և այն ուժի մեջ չի մտել, քանի որ Հիմնադիրն այլևս մտադիր չէ շարունակել աշխատանքները` ԲԷՑ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները Հավատարմագրային կառավարչին կառավարման հանձնելու գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսելու և իրականացնելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1285 դիտում
12:51 22-05-2014
ՀՀ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից 14-ը
5760 դիտում
11:37 11-06-2020
ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց ատոմակայանի վերանորոգման պայմանագիրը. armeniasputnik.am
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
799 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»