3925 դիտում
22:10 21-06-2018
Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ՓԲԸ-ի սպասարկման սրահից գողություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով ՝ 2018թ. մայիսի 5-ին ՝ ժամը 02:19-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, պատուհանը կոտրելու եղանակով, մուտք է գործել Շենգավիթ վարչական շրջանում գործող ՓԲ ընկերություններից մեկը և սպասարկման սրահից հափշտակել դյուրակիր համակարգիչ, չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են գումար, լիցքավորման քարտեր և սարքեր, քարտաֆոն քարտեր՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերով նյութական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի մարդ ինչ-որ իր վերցնում և հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի կամ ընդհանրապես դեպքի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Տեսանյութը կարող եք դիտել՝ այցելելով https://www.youtube.com/watch?v=u0hYEYa9Yf0
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1714 դիտում
14:20 23-11-2014
Մոսկվայի գրասենյակներից մեկից 8 միլիոն ռուբլի են գողացել
1562 դիտում
15:46 19-02-2015
Դատախազը խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ է կատարել
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»