211652_close_icon
views-count47797 դիտում article-date 11:17 23-06-2018

Արտակարգ դեպք Արթիկում. 32–ամյա ճիվաղը կողոպտել է ոսկյա իրերի խանութի աշխատակցին՝ հափշտակելով 7մլն դրամի զարդեր. Համայնքային ոստիկանը, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է հանցագործին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 22-ին, ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, վտանգելով իր կյանքը, տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել է մոտ 7 մլն դրամ արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդեր գողացողին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ, 29-ամյա Մ. Հ.-ն ոստիկանության Արթիկի բաժին հայտնել է, որ րոպեներ առաջ Արթիկ քաղաքի Աբովյան փողոցում գտնվող, իրեն պատականող ոսկյա և արծաթյա իրերի խանութ-սրահի շենքի հետևի բակում կայանված ավտոմեքենայի մոտ հարվածել են իր գլխին և Hyundai մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են մոտ 7 մլն դրամ արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդերը և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Քոչարյանը, ով այդ պահին իրեն սպասարկող վարչական տարածքում բնակչության հետ հանդիպման է եղել, իմանում է այդ մասին և հետապնդում հանցագործին: Բարեբախտաբար, նա կարողանում է ճիշտ կողմնորոշվել և, վնասազերծելով ճիվաղին, բերման է ենթարկում ոստիկանության Արթիկի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Ենոք Դավթյանն է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում կողոպուտ կատարելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ: Հայտնաբերվել են նաև ոսկյա և արծաթյա զարդերը որոնք ի պահ է հանձնվել տիրոջը: Քննիչի որոշմամբ կասկածյալը ձերբակալվել է: [b]Կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալված, 32-ամյա Ենոք Դավթյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0334031001529746339875359.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր