Տնտեսական ճգնաժամ՝ Իրանում. պահանջում են 3 նախարարների հրաժարականը
Իրանում մի խումբ օրենսդիրներ նամակ են հղել երկրի նախագահ Հասան Ռուհանիին՝ պահանջելով երկրում առկա տնտեսական ճգնաժամի ֆոնին պաշտոնից հեռացնել 3 նախարարների։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Իրանի խորհրդարանի անդամ Հոսեին Մաքսուդի խոսքով՝ նամակը ստորագրել են 50 օրենսդիրներ։ Սա արդեն նույն պահանջով երկորդ նամակն է՝ ուղղված նախագահին։
Մասնավորապես, պատգամավորները պահանջում են պաշտոնից հեռացնել համագործակցության, աշխատանքի և սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարներին՝ պաշտոնավարներ, ովքեր պատասխանատու են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համար։
Նախագահ Ռուհանին դեռևս չի արձագանքել նամակին։