Թուրքիայի վարչապետը խոստացել է ընտրություններից հետո աճուրդի հանել իր աթոռը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո իր աթոռն աճուրդի հանել, քանի որ նախագահական համակարգի անցումից հետո իր պաշտոնը վերանալու է, հայտնում է Ria Novosti-ն։
Այդ մասին նա հայտարարել է Իզմիրում, որտեղ և քվեարկել է։
«Թող երկրի ու ժողովրդի համար այս ընտրությունները հաջողություն բերեն: Թուրքիան շարժվում է դեպի նոր հորիզոններ ու կշարունակի իր ճանապարհը: Իսկ իմ աթոռը կմնա ինձ, հետո ես այն աճուրդի կհանեմ»,-լրագրողներին ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում քվեաթերթիկներում ներառված են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի («Արդարություն և զարգացում» կուսակցություն), Մուհարրեմ Ինջեի (ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն»), Սելահեթթին Դեմիրթաշի (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»), Մերալ Աքշեների («Լավ» կուսակցություն), Թեմալ Քարամոլլաօղլուի («Երջանկություն» կուսակցություն) և Դողու Փերինչեքի («Հայրենիք» կուսակցություն) անունները։