18546 դիտում
19:22 24-06-2018
ԵԿՄ-ն դադարեցրեց վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները
Քիչ առաջ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչությունը հրավիրած նիստում որոշում ընդունեց լիազորություններից զրկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին:
Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը, որը ներկայացրեց նաև նիստում ընդունված հայտարարությունը:
«ՀՀ ԵԿՄ վարչությունը, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները՝
- խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք,
- կասեցնում է ԵԿՄ վարչության նախագահի լիազորությունները,
- վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին և անդամներին՝ ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ համագումար հրավիրելու համար»,- ասված է հայտարարությունում:
Նմանատիպ նյութեր
16702 դիտում
15:46 21-06-2018
ԵԿՄ նիստում որոշվեց կասեցնել վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ՈւՂԻՂ. Tert.am
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված