211652_close_icon
views-count10764 դիտում article-date 11:00 25-06-2018

Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը. ՈՒՂԻՂ. Tert.am

Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքը և սպասում են Տարոն Մարգարյանին՝ նրա հրաժարականի պահանջով: Այս պահին փակ է քաղաքապետարանի կենտրոնական մուտքը: Տարոն Մարգարյանի հրաժարականի և ավագանու կազմը ցրելու պահանջով ցույցեր տեղի էին ունեցել նաև ավելի վաղ: Այդ ժամանակ ցուցարարները մատնանշում էին քաղաքային բազմաթիվ խնդիրներ՝ հիմնականում կապված բյուջեի անարդյունավետ ծախսերի, տրանսպորտի վիճակի, ապօրինի շինարարության հետ կապված: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/06/25/Taron-margaryan/2723556]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր