9874 դիտում
12:58 26-06-2018
Ուղեգծերի փոփոխություններ՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում
Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային [b]հ.11 երթուղին[/b] սպասարկող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. հունիսի 27-ից [b]կդադարեցվի միկրոավտոբուսային հ.11 երթուղու գործունեությունը[/b]:
Նշված երթուղուց օգտվող՝ Նոր Արեշ, Վարդաշեն, Մուշավան թաղամասերի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային հ.18 երթուղին ե/գ կայարանից Սասունցի Դավթի, Ազատամարտիկների փողոցներով կերկարացվի մինչև Մուշավան:
Ավտոբուսային հ.10 երթուղին Նուբարաշենի խճուղուց կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան: Միկրոավտոբուսային հ.75ա երթուղին կշահագործվի Նոր Արեշի 7-րդ, 9-րդ, 20-րդ, 50-րդ փողոցներով:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։
[b]Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
5333 դիտում
18:00 29-08-2018
Ուղեգծերի փոփոխություններ՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում
1563 դիտում
18:21 10-07-2019
Հանրային տրանսպորտի երթուղիներում առկա շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը ավելացվել է․ քաղաքապետարան
Այս բաժնից
535 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան