74354 դիտում
13:55 26-06-2018
Կենտրոնի ոստիկանները ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. տաք հետքերով հայտնաբերեցին 1մլն 400 հազար դրամ ոսկյա և ադամանդյա մատանին ավազակային եղանակով հափշտակողին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Կարապետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունիսի 25-ին, Մոսկովյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Գաֆրի» ոսկերչական խանութում՝ հրազենով և դանակով զինված ճիվաղի կողմից ավազակային հարձակում կատարելու փաստով:
Պարզվել է, որ նա ներս է մտել նշված խանութ-սրահ և մատանի գնելու պատրվակով վաճառողուհի Վ. Ս.-ից ուզել է ոսկուց և ադամանդե քարերով՝ մոտ 7 գրամ կշռով կանացի մատանի, ասելով, որ ինքը հավանում է այն, «միհատ էլ դռան մոտ սպասող ծանոթին ցույց տա», վերցրել ու փախել է:
Ընթացքում նա նստել է Mercedes մակնիշի ավտոմեքենան և դիմել փախուստի՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ կենտրոնի քննչական բաժնի քննիչների հետ պարզել են, որ ավազակային հարձակումը կատարել է Շիրակի մարզի բնակիչ, 32-ամյա Վաղինակ Մքանյանը:
[color=#CC0000]ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի/, ոստիկանության Երևան քաղաքի վարչության /վարչության պետ Արտակ Պողոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի/, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի /բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի/ գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, իսկ հետո բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել են կասկածյալ Վ.Մքանյանին, ով լուսաբացին ոստիկանների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին:
Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է:[/color]
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հափշտակված մատանու արժեքը 1 մլն 400 հազար դրամ է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/25/1099303/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 25-ին կողոպուտ էր տեղի ունեցել Երևանում:
Ճիվաղը ներս էր մտել Մոսկովյան 8 հասցեում գործող «Գաֆրի» ոսկու սրահ և աշխատակցուհուց պահանջել ոսկյա զարդ, իբրև թե գնում է և դիմել էր փախուստի: Ընթացքում իր վարած Mercedes մակնիշի 35 MV 752 համարանիշի ավտոմեքենայով վնասել էր մի քանի ավտոմեքենաներ, սակայն ճիվաղը չէր կարողացել փախուստի դիմել, դուրս էր եկել ավտոմեքենայից ու դիմել փախուստի:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորպես դադարեցվել էր ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից:
Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք –Մարաշ
վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը:
Ճիվաղը վնասել էր BMW մակնիշի 34 ԼR 238 համարանիշի, Subaru մակնիշի 34 RT 987 համարանիշի, Suzuki մակնիշի 17 XX 888 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ԼC634 համարանիշի և Lexsus մակնիշի 01 PP 100 համարանիշի ավտոմեքենաները:
[b]
Ավազակային հարձակման կասկածանքով որոնվող 32-ամյա Վաղինակ Մքանյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0140816001530013719568015.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+