5696 դիտում
22:06 27-06-2018
Ադրբեջանի նախագահական ընտրությունները ԵԽԽՎ-ում համարել են հակաժողովրդավարական
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունիսի 26-ին ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույց է ներկայացնել, որում իրավական գնահատական է տրվել ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անպահամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
Ինչպես հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, զեկույցում ասվում է, որ Ադրբեջանում անցկացված ընտրությունները եղել են հակաժողովրդավարական:
«Ադրբեջանում 2018 թ. ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները անցել են ազատությունների սահմանափակման, հիմնարար իրավունքների խախտման, ազատությունները սահմանափակող օրենքների առկայության պայմաններում, և այս պարագայում չեն կարող լինել ժողովրդավարական ընտրություններ: Արդար և ազատ ընտրություններն անհնար են, երբ առկա է քաղաքական ռեպրեսիվ միջավայր, որտեղ խախտվում են ժողովրդավարական սկզբունքները, անտեսվում է օրենքի գերակայությունը: Այս ֆոնի վրա և բազմակարծության բացակայության պայմաններում այս ընտրությունների ժամանակ արդար մրցակցություն չի եղել նույնիսկ զանգվածային լրատվամիջոցների տեսանկյունից»,-ասված է ԵԽԽՎ զեկույցում:
Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանում ժողովրդավարական սկզբունքները խախտվում են, և օրենքի գերակայությունը չի պահպանվում: «Նման պայմաններում նույնիսկ նախագահի թեկնածուները զերծ մնացին իշխող նախագահ Իլհամ Ալիևին քննադատելուց, ով նույնպես թեկնածու էր»։
Նմանատիպ նյութեր
3628 դիտում
10:49 29-11-2017
Ռուսաստանը աջակցում է հակաժողովրդավարական արժեքների տարածմանը. «Ամերիկայի ձայն»
7256 դիտում
12:12 11-01-2018
206 էջից բաղկացած զեկույց՝ աշխարհում Ռուսաստանի հակաժողովրդավարական քայլերի մասին. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2047 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
697 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա