55607 դիտում
18:57 28-06-2018
Լոռու մարզպետի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ՃՈ աշխատակցի կողմից տուգանվեց. վանաձորցիներն էլ ասում էին. «Գնում ենք դբա լավը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 28-ին, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Լոռու նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանի վարորդը՝ Վանաձորի բնակիչ՝ 65-ամյա Սեյրան Առաքելյանը։
Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս տուգանվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ Հրանտ Գևորգյանի կողմից, երբ չթույլատրելի հատվածով մարզեպատարանի հաշվեկշռում գրանցված Honda մակնիշի 028 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։
Վանաձորցիները, տեսնելով, որ ճանապարհային ոստիկանը տուգանում է մարզի «թիվ 1 գլխի» վարորդին, ասում էին. «Էսպես, որ գնա, հաստատ Լոռին էլ իսկականից կգնա դբա լավը, ու էս չինովնիկների վարորդները կհասկանան, որ օրենքը, առաջին հերթին, իրենք պետք է հարգեն»։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
4696 դիտում
20:36 26-10-2019
Նիկոլ Փաշինյան. Դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5248 դիտում
17:55 09-04-2017
Չելյաբինսկի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով