211652_close_icon
views-count35960 դիտում article-date 19:06 29-06-2018

«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալի անվամբ տարված բանանի միջից արգելված դեղահաբեր են հայտնաբերվել

Հունիսի 28-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեսակցությունների տրամադրման և հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Վ.-ի անվամբ քաղաքացի Տ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում երկու բանանի միջից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված «B 8» գրառմամբ 4 դեղահաբ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին: [/b]

Նմանատիպ նյութեր