ԱՄՆ-ում տղամարդը դանակով հարձակվել է փախստականների վրա. կա առնվազն 9 վիրավոր
Առնվազն 9 մարդ է տուժել ԱՄՆ Այդահո նահանգի Բոյսե քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով։
Ինչպես հաղորդել է ABC հեռուստաալիքը, անհայտ տղամարդը երեկոյան մտել է քաղաքի տներից մեկը, որտեղ բնակվում են փախստականներ և սկսել է դանակահարել այնտեղ գտնվողներին։
Ոստիկանության տվյալներով՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։
Հանցագործը ձերբակալվել է, ոստիկանությունը պարզում է դրդապատճառները։