211652_close_icon
views-count15010 դիտում article-date 18:10 01-07-2018

Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր են` կենսաթոշակային տարիքի բաձրացման դեմ․ BBC

Հուլիսի 1-ին Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ: Ցույցերի դուրս գալու կոչը հունիսի 19-ին արել էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/live/institutional-44565149]BBC[/url]-ն։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Սիբիրում և Հեռավոր Արևելքում: Այն քաղաքներում, որտեղ տեղի են ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները, ցույցեր չեն նախատեսվում: Հավաքները կազմակերպում են Նավալնու թիմակիցները, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու տեղի արհմիությունները: Ամենամարդաշատ հանրահավաքները տեղի են ունեցել Օմսկում և Չելյաբինսկում: Օմսկում ցույցին մասնակցել է 3․000 քաղաքացի, իսկ Ալեքսեյ Նավալնու գնահատմամբ՝ Չելյաբինսկի ցույցին մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է մոտ 2․000: Նավալնին «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ ընդհանուր հաշվով ցույցեր են տեղի ունեցել 39 քաղաքներում: Բողոքի ցույցերին քաղաքացիները դուրս են եկել տարատեսակ պաստառներով, որոնց վրա գրված են «Չենք ուզում ստրուկ լինել», «Մեր հարկը ինչ-որ մեկի զբոսանավն է», «Կենսաթոշակ դիակների համար», «Բարձրացրեք թոշակը, ոչ թե կենսաթոշակային տարիքը» և այլն: ՌԴ կառավարությունն առաջարկում է կենսաթոշակային տարիքի շեմը՝ կանանց համար 55-ից դարձնել 63, իսկ տղամարդկանց համար՝ 60-ից 65: Կենսաթոշակային տարիքի բարձրացման հիմնական պատճառը ՌԴ կառավարությունը նշում է բնակչության ծերացումը և կենսաթոշակային համակարգում ավելացող անհավասարակշռությունը:

Նմանատիպ նյութեր