211652_close_icon
views-count9065 դիտում article-date 10:21 03-07-2018

ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում․ բեկումնային որոշում է սպասվում հուլիսի 10-ին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երկրապահ կամավորական միությունում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հուլիսի 10-ին կհրավիրվի վարչության նիստ, որի ժամանակ էլ վերջնականապես կհստակեցվեն արտահերթ համագումարի հետ կապված հարցերը: Սակայն մինչ այդ էլ ԵԿՄ-ականներն ու նրանց միացած այլ ազատամարտիկներ չեն կարողանում համաձայնության գալ ու որոշել հարցը՝ կառույցը նախագահ ունենալու է, թե ոչ: ԵԿՄ-ականները նախագահ ունենալու կողմնակից են` ի դեմս Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի, իսկ մյուս մասը կարծում է, թե կառույցը պետք է վարչությունը ղեկավարի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր