6982 դիտում
09:40 04-07-2018
Ֆելիքս Ցոլակյանի մտերիմը քաղաքապետի ախորժակ ունի․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Արթիկում լուրեր են շրջանառվում, որ ներկայիս քաղաքապետ Մխիթար Վարագյանի դեմ միանգամից 4 քրեական գործ է հարուցվել, և շուտով քաղաքապետը կհեռանա իր պաշտոնից:
Իսկ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հավակնություններ ունի ՀՀԿ խմբակցությունը լքած Ֆելիքս Ցոլակյանի մտերիմը՝ Արթիկի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, որը ջանք ու եռանդ չի խնայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իրենց հավատարիմ մարդիկ ունենալու համար:
Ավելին՝ անգամ Ֆելիքս Ցոլակյանի համար ընտրություններին աշխատած, հոգով-սրտով դաշնակցական Արտակ Գրիգորյան անունով անձը, որը նաև քաղաքապետարանում ունի բարձր պաշտոն, ներկայումս ՔՊ-ի մեջ է մտել:
Ի դեպ, «Իրավունքի» աղբյուրների փոխանցմամբ՝ Արսեն Աբրահամյանն իր ղեկավարման ժամանակ մեծ գումարներ է փոխանցել տարբեր ՍՊԸ-ների, ու դրանք այդպես էլ չեն ծառայել իրենց նպատակներին, և նրա վերադարձի մասին լուրերը ոչ միայն չեն ոգևորել, այլև բարկացրել են արթիկցիներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
19896 դիտում
09:35 21-06-2018
Ռուստամ Գասպարյանը քաղաքապետի «ախորժակ» ունի. «Ժամանակ»
2665 դիտում
10:49 04-12-2019
Ջհանգիրյանը բարձր պաշտոնի ախորժակ ունի, սակայն Փաշինյանը դեմ է․ «Իրավունք»
1701 դիտում
10:52 16-09-2021
Մարզպետի մտերիմը քաղաքապետի թեկնածու. ում են առաջադրելու Իջևանում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1330 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»