211652_close_icon
views-count4805 դիտում article-date 14:09 04-07-2018

Գործադիրն ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» նախագիծը. Tert.am

Այսօր՝ հուլիսի 4-ին, գործադիրը քննարկեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Մինչ նախարարը կներկայացներ նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ արդյոք զեկուցի՞ հարցը, թե թողնի վերջում փակ քննարկմանը, քանի որ համաներման վերաբերյալ ակտը ֆինանսական հետևանքներ ունեցող է և ԱԺ պետաիրավական հանձնաժողովը այս հարցում փակ քննարկում է իրականացրել: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե հանրությունը իրազեկելու հետ կապված ի՞նչ խնդիր ունեն, քանի որ այս նախագիծը վերաբերում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ի իրավախախտումներին և իր համար անհասկանալի էր, ինչո՞ւ պետք է նախագիծը թողնել: «Այս քննարկման պրոբլեմը ո՞րն է, որ մարդիկ կարող են իմանալ և չվճարե՞լ»,-ասաց նա և հետաքրքրվեց՝ արդյոք նախագիծը ներկայացվա՞ծ է e-gov.am-ում և դրական պատասխան ստացավ: Մանրամասներն [url=http://www.tert.am/am/news/2018/07/04/Gov/2732993]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր