211652_close_icon
views-count5503 դիտում article-date 17:03 04-07-2018

Պետեր Շմեյխել. Նեյմարն իրեն խայտառակ կերպով է պահում

Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը քննադատել է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին՝ ավելորդ արտիստիզմով աչքի ընկնելու համար: «Տեր Աստված, Նեյմարը ստացել է Մեքսիկայի հետ հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը: ՖԻՖԱ-ն պետք է ուշադրություն դարձնի նրա վարքագծին: Նման վարքագիծը ես միայն խայտառակ կարող եմ որակել, ուրիշ ոչ մի կերպ: Բոլոր նրանք, ովքեր ֆուտբոլ են սիրում, ես թվիթերից հետո կարդում էի, բոլորին դա զայրացրել է: Թվում էր, թե նա մեռնում է: Մտածում էի, թե նրան հիմա պատգարակի վրա կդնեն, շտապօգնությամբ կտեղափոխեն ու մենք նրան երբեք այլևս չենք տեսնի: Դիմում եմ ՖԻՖԱ-ին. սա այն չէ, ինչ ցանկանում ենք ֆուտբոլում տեսնել: Կան կրկնապատկերներ, որոնք կարող են նման սիմուլյացիաներին վերջ տալ: Երբ տեսախցիկը խաղից հետո նրա վրա է լինում, նա ամեն ինչ անում է՝ ուշադրություն գրավելու համար: Այդ պահին միակ բանը, որի մասին մտածում եմ. ես չեմ ցանկանում այդ խաղացողին տեսնել ֆուտբոլում: Պարզապես հնարավոր չէ այդ ամենը տեսնել: Նա խաղում է հանուն այլ խաղացողների դեղին քարտերի: Դուք երբևիցե տեսել ե՞ք, որ Մեսին կամ Հարի Քեյնն իրենց այդպես պահեն: Ոչ», ասել է Շմեյխելը:

Նմանատիպ նյութեր