Նյու Յորքի Ազատության արձանի վրա բարձրացած կինը ձերբակալվել է
Նյու Յորքի Ազատության արձանի վրա բարձրացած և հուշարձանին նստած կինը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Կոնգոյից փախստական կինը 44-ամյա Թերեզա Օկումուն է: Կինը բողոքել է նախագահ Թրամփի՝ փախստականների նկատմամբ անհանդուրժողականության դեմ և արձանի վրա անցկացրել ավելի քան 4 ժամ: