62956 դիտում
17:52 05-07-2018
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 58-ամյա վարորդը ВАЗ 21012-ով բախվել է հաստաբուն ծառին և կողաշրջվել. ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 144-րդ կմ հատվածում՝ Ազատամուտ գյուղի վարչական տարածքում, ծառին բախված ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված մակնիշի 35 RX 914 համարանիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Աշոտ Սարիբեկյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Վլադիմիր Եսայանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սուրեն Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական՝ պարզելու համար Ա. Սարիբեկյանի մահվան հանգամանքները։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+