Լրատվամիջոցները հայտնել են Պուտինի և Թրամփի հանդիպման վայրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը կայանալու է Հելսինկիի թագավորական պալատում։
Այդ մասին գրում է Helsingin Sanomat թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթի տվյալներով՝ նշված հանդիպումը կայանալու է Թրամփի և Ֆինլանդիայի նախագահի միջև անցկացվելիք բանակցություններից հետո։
Նշվում է նաև, որ Պուտին-Թրամփ հանդիպումից 1 օր առաջ Թրամփը այցելելու է Հելսինկիում ԱՄՆ դեսպանատուն։