211652_close_icon
views-count4828 դիտում article-date 23:46 05-07-2018

Եվրամիությունը կես տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրոպայի խորհուրդը որոշում է կայացրել Ռուսաստանի դեմ սահմանված ոլորտային պատժամիջոցները երկարաձգելու մասին։ Ինչպես հայտնում է Tass-ը, պատժամիջոցները, որոնց գործունեության ժամկետը սպառվում է ընթացիկ տարվա հուլիսի 31-ին, երկարաձգվել են մինչև 2019 թվականի հունվարի 31-ը: Գործակալության փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է միաձայն: Սահմանափակումները վերաբերում են ՌԴ տնտեսության ֆինանսական և էներգետիկ հատվածներին, պաշտպանական արդյունաբերությանը և կրկնակի նշանակության ապրանքների արտադրությանը։

Նմանատիպ նյութեր