211652_close_icon
views-count6601 դիտում article-date 08:56 06-07-2018

Ինչպես «ամենահնազանդ աղջիկները» հեղափոխություն արեցին Հայաստանում․ «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնում անցնող Սմիթսոնիան հաստատության փառատոնի շրջանակներում ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցել է բաց զրույց Հայաստանի «Թավշյա հեղափոխության» մասին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4469683.html]«Ամերիկայի ձայն»[/url]։ «Այս հնազանդ աղջիկները դարձան ամենաանհնազանդ աղջիկները, ովքեր փողոց էին փակում»,- Վաշինգտոնի ազգային պուրակում պատմելով հայկական թավշյա հեղափոխության մասին, ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ընդգծում է՝ այս հեղափոխությունը բազմաթիվ ավանդական ստերեոտիպներ քանդեց: «Քանդվողներից մեկը դա աղջիկների անհնազադությունն էր: Ընդհանրապես, Հայաստանում ավանդաբար ընդունված է, որ աղջիկները պետք է լինեն համեստ և հնազանդ իրենց տղամարդուն, սակայն, այս դեպքում աղջիկները շուռ տվեցին հնազանդության կոնցեպցիան և նրանք ամենաշատն էին, որ անհնազանդ էին փողոցում»: Քննարկմանը մասնակցող «հեղափոխության նկարիչ», գեղագրիչ Ռուբեն Մալայանը հիշեցնում է՝ թավշյա հեղափոխության մարտկոցը երիտասարդ սերունդն էր՝ 18-21 տարեկան երիտասարդները, ում այնուհետև միացան նրանց ծնողները: Հայկական թավշյա կամ սիրո հեղափոխությունը դուրս է բոլոր նորմերից, նշում է Ռուբեն Մալայանը, նույնիսկ դրա հայտնի «դուխով» կարգախոսն էր տարբերվում: «Դուխով»-ը կարծես դարձավ ազգի ժառանգություն, չնայած շատ կարծիքներ են հնչում, ասում են՝ հայերեն բառ չէ: Բայց, ամեն դեպքում, ամեն լեզու կենդանի լեզու է: Պարզ է, որ սլենգ է, գրագետ հայերեն չէ, բայց՝ կա»: Քննարկումից հետո հավաքվածները նշում էին՝ Հայաստանի ևս մի երանգին ծանոթացան, տեսան որ հայերը ոչ միայն առաջինը քրիստոնեությունն ընդունած, ցեղասպանություն վերապրած ժողովուրդ են, այլև՝ որ ունեն փայլուն երիտասարդներ: Հայաստանի վերաբերյալ քննարկումներն անցել են Վաշինգտոնում կազմակերպված Սմիթսոնիան հաստատության փառատոնի շրջանակներում, որն այս տարի նվիրված է Հայաստանին և Կատալոնիային:

Նմանատիպ նյութեր