7618 դիտում
23:48 10-07-2018
ԱՆ քրեակատարողական ծառայության պետն այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 10-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն աշխատանքային այցով եղավ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Անձնակազմի հրահանգավորման ընթացքում Ծառայության պետը նշեց, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը համակարգում առանձնահատուկ է. «Այստեղ պահվող կալանավորված անձանց ու դատապարտյալների ճնշող մեծամասնությունը կրթված է և ունի բավարար գիտելիքներ: …Մեր առջև դրված կոնկրետ խնդիրների ու նպատակների իրականացումը ոչ մի ձևով չպետք է ոտնահարի կալանավորված անձանց ու դատապարտյալների արժանապատվությունը, սահմանափակի նրանց անձի ազատությունը և իրավունքները»,- ասաց Ա. Մխոյանը:
Կարևոր խնդիրը, որը հատկապես առանձնացրեց ծառայության պետը, կոռուպցիան է, ինչը, ըստ Ա. Մխոյանի, չարիք է և պետության հիմքերը սասանող դրսևորում: Հորդորեց աշխատակիցներին զերծ մնալ համակարգի համար նման անպատվաբեր արարքներից՝ ծառայելով պատվով և նվիրումով, միմիայն օրինականության սահմաններում:
Մյուս կարևոր խնդիրը, որին անդրադարձավ ծառայության պետը, արգելված իրերի ներթափանցումն էր ՔԿՀ-ներ՝ զգուշացնելով, որ գնահատականներն ու վերաբերմունքը նման աշխատակիցների հանդեպ կլինեն համարժեք:
Ծառայության պետը հիմնարկի ծառայողների ուշադրությունը հրավիրեց անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և այն բարձրացնելու անհրաժեշտության վրա՝ շեշտելով. «Քրեակատարողական ծառայությունը ձեզ հետ է: Մենք նպատակ ունենք ձեզ միայն օգնել, ցանկացած հարցում լսել յուրաքանչյուրիդ ու աջակցել: Կաշխատենք հնարավորության սահմանում լուծում տալ նաև անձնակազմի սոցիալական խնդիրներին»:
Այնուհետև Ծառայության պետը շրջայց կատարեց կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության համար նախատեսված գոտում, խոսեց դատապարտյալների հետ: Տեղում հիմնարկի անձնակազմին տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ նկատված թերություններն անհապաղ շտկելու համար:
Ամփոփելով շրջայցը՝ հիմնարկի վարչակազմի ուշադրությունը հրավիրեց հանձնարարականների կատարմանը, պահանջեց հետևողական լինել վերհանված թերությունների վերացմանը:
ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1370 դիտում
19:50 11-10-2019
Քրեակատարողական ծառայության պետն այցելել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏԵՌԵՊՈՐՏԱԺ
1299 դիտում
21:41 04-11-2015
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այցելել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»