3195 դիտում
09:13 11-07-2018
Հայաստան-Կանզաս՝ 15-ամյա ռամզական գործակցությունը ամուր հիմքի վրա է․ Լի Թաֆանելլի․ «Ամերիկայի ձայն»
Սեպտեմբերին Հայաստանում նշվելու է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի հետ ռազմական համագործակցության 15-րդ տարին:
«Այս տարի հատուկ տարի է՝ մենք տոնելու ենք Հայաստանի հետ մեր հատուկ հարաբերությունների և գործընկերության 15-ամյակը»,- Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար գեներալ մայոր Լի Թաֆանելլիի խոսքով, սկսվելով պարզ համագործակցությունից, երկու կողմերն այժմ համագործակցում են Հայկական բանակի համար բժիշկների, ականազերծողների և խաղաղապահների վերապատրաստման և բազմաթիվ այլ ոլորտներում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4477010.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Մեծ պատիվ է մաս կազմել այս արդյունավետ համագործակցությանը, որն այժմ գտնվում է ամուր հիմքերի վրա»:
Գեներալ Թաֆանելլի խոսքով, իր զինվորականները նույնպես ստանում են մեծ օգուտ Հայաստանի հետ համագործակցությունից.
«Եթե խոսեք մեր զինվորականների հետ, ովքեր պատիվ են ունեցել վարժվելու Հայաստանի զինվորականների կողքին, նրանք կասեն ձեզ, որքան կարևոր է հայ զինվորների հետ փորձի փոխանակումը»:
Ամերիկյան զինվորականները հայաստանցի գործընկերներին նաև ծանոթացնում են քաղաքացի-բանակ իրենց նախաձեռնության հետ, որի նպատակն է՝ ամրապնդել զորամասի կապը իր համայնքի հետ.
«Քաղաքացի-բանակ մեր հայեցակարգի հիմքում մեր ցանկությունն է նպաստել մեր համայնքներին, օգտագործել մեր զինվորականների ոչ ռազմական գիտելիքները՝ մեր հարևանությամբ գտնվող համայնքներին օգտակար լինելու համար»:
Նախաձեռնության շրջանակներում ազատ ժամանակ ծառայության ընթացքում զինվորականները անօթևան մարդկանց համար տներ են կառուցում, հանրային հիվանդանոցներ վերանորոգում: Հայաստանում նույն նախաձեռնության շրջանակներում ամերիկյան զինվորականները վերանորոգել են Երևանի ծերանոցը՝ բարեգործություն, որին մասնակցելը, Լի Թաֆանելլիի խոսքով, մեծ պատիվ է հենց իրենց համար.
«Մարդասիրական նման նախագծերի ընթացքում դրանց մասնակցող մեր զինվորականները հնարավորություն են ստանում իրականում մոտիկից ճանաչել հայաստանցիներին, ստեղծել հատուկ անձնական հարաբերություններ, հատուկ մի կապ, որը միավորում է ամբողջ մարդկությանը»:
Նմանատիպ նյութեր
808 դիտում
23:25 07-04-2024
Նոր հիմքի վրա կդրվի Մատենադարանի և Վենետիկում Մխիթարյան միաբանության գործակցությունը
3973 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
943 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
760 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար
1816 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել