211652_close_icon
views-count3936 դիտում article-date 12:20 12-07-2018

Երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներումը կտարածվի նաև այն անձանց վրա, ովքեր վճարել են, նրանք կհամարվեն խախտում չկատարած. փոխնախարար. Tert.am

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ մի քանի առաջարկներ են ստացել առաջինից երկրորդ ընթերցմամբ ընկած ժամանակահատվածում, ըստ որի՝ նախ վարչական իրավախախտումների մասին ամնիստիայի տակ հայտնված բառերը փոխարինվել են համաներման մասին օրենք բառակապակցությամբ: Փոխնախարարի խոսքով՝ նաև նոր հոդված է առաջարկվում, որը վերնագրված է «համաներում» և նախատեսում է, որ անձը ԱԺ-ի կողմից համաներմամբ կարող է լրիվ կամ մասնակի ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ արդեն վարչական տույժի ենթարկված անձը՝ այդ օրենքով լրիվ կամ մասնակի նոր ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ տույժից: «Սա իրավական հստակ հիմքը կլինի, որով ցույց կտանք, որ ԱԺ-ն կառավարության որոշմամբ կարող է ընդունել համաներում»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/12/Artur-Hovhannisyan/2740171]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր