211652_close_icon
views-count7513 դիտում article-date 11:34 13-07-2018

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի աշխատակիցների՝ նախարարին ուղղված ստորագրահավաքին ավելի քան 1400 մարդ է միացել


Հունիսի 12-ի կեսօրին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցները ստորագրահավաք էին սկսել Change.org կայքում՝ պահանջելով առողջապահության նախարարից դադարեցնել հիվանդանոցի դեմ սկսված արշավը: Ստորագրահավաքին ավելի քան 1400 մարդ է միացել, այն դեպքում, երբ նախաձեռնողները 500 ստորագրություն էին ակնկալում: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ աշխատակիցների նամակում ասվում է հետևյալը. «Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ու հիվանդանոցի ծառայություններից օգտված ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներս պահանջում ենք դադարեցնել հիվանդանոցի դեմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը: Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ: Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»

Նմանատիպ նյութեր