8761 դիտում
22:14 14-07-2018
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահը հիշել էր Աֆղանստանի արքայազներից մեկի հայկական ծագումնաբանությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հիշել էր Աֆղանստանի արքայազներից մեկի հայկական ծագումնաբանությունը:
Խոսքը աֆղանական Թուրքեստանի կառավարիչ սարդար Իսհաղ խանի մասին է (1880-88), ով Աֆղանստանի էմիր Մուհամմադ Ազիմ խանի և Քաբուլի հայ համայնքի ղեկավար՝ Թեմուրի դստեր (ում անունը չի պահպանվել) որդին էր:
Իսհաղ խանը հայտնի էր նաև «արմանիզադե» («հայի որդի») կոչումով, որը արձանագրված է նաև Աֆղանստանի այդ ժամանակվա պալատական պատմագիր Ֆեյզ Մուհամմադ Քաթիբ Հազարայի «Սիրաջ ալ-Թավարիխ» («Պատմությունների լուսատու») երկում»։
Նմանատիպ նյութեր
4882 դիտում
17:02 03-10-2023
Լեռնային Ղարաբաղի հարցում միշտ պետք է հիշել Փաշինյանի որոշումը, որը ներկայիս իրավիճակի նախահիմքն է. Պեսկով
2069 դիտում
10:31 08-07-2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Սինգապուրի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:
3470 դիտում
09:01 25-10-2019
Որն է Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նպատակը. «Ժամանակ»
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»