211652_close_icon
views-count9989 դիտում article-date 19:25 16-07-2018

«Երևանյան ամառ 2018». ավտո-մոտո շոու՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով STR ավտոսիրողների ակումբը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում կազմակերպել է «Երևան դրիֆթինգ» խորագրով ավտո-մոտո շոու: Այն անցկացվում է արդեն 3-րդ տարին անընդմեջ և այս տարի նվիրված էր Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 30 արհեստավարժ և սիրողական վարորդներ, ովքեր բաժանվել են երկու խմբի՝ մինչև 2լ շարժիչով և 2լ և ավելի շարժիչով մեքենաներ: Միջոցառումը կազմված է եղել երկու մասից՝ ձևավոր վարում և դրիֆթինգ: Ներկաները հնարավորություն են ունեցել ոչ միայն հետևելու հետաքրքիր ելույթներին, այլև առավել մանրամասն ծանոթանալու մեքենաներին, ինչպես նաև վարորդներից կամ մասնագետներից ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: «Երևանյան դրիֆթինգ» մրցույթի հաղթողներն արժանացել են գավաթների և նվերների: Մյուս մասնակիցները՝ խրախուսական նվերների: Նշենք նաև, որ մրցույթի գլխավոր հաղթողները Երևանի քաղաքապետարանի կողմից կարժանանան մրցանակների նաև «Երևանյան ամառ 2018» ծրագրի ամփոփիչ միջոցառման ժամանակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր