211652_close_icon
views-count6725 դիտում article-date 13:46 18-07-2018

Վրացական կողմի մեղքով 2 ժամից ավելի ուշացել են Երեւան-Բաթումի եւ Բաթումի-Երեւան գնացքները. ՀԿԵ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ հուլիսի 17-ին Վրաստանի սահմանապահ ծառայության ոչ բավարար աշխատանքի պատճառով 2 ժամ 10 րոպեով ուշացել են Ընկերության Երեւան-Բաթումի եւ Բաթումի-Երեւան գնացքները: «ՀԿԵ աշխատակիցների համակարգված աշխատանքի շնորհիվ՝ արդեն Հայաստանի տարածքում Բաթումի-Երեւան գնացքի ուշացման ժամանակը կրճատվեց 1 ժամով եւ գնացքը Երեւան ժամանեց արդեն 1 ժ 10 ր ուշացումով: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղեւորների ներողամտությունը ոչ Ընկերության մեղքով պատճառած անհարմարությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն եւ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով:

Նմանատիպ նյութեր