Կիևում կոռուպցիայի արձան են տեղադրել
Կիևում Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային գործակալության շենքի տակ կոռուպցիային նվիրված արձան են տեղադրել։ Այս մասին հուլիսի 18-ին [url=https://video.112.ua/v-kieve-pod-zdaniem-napk-ustanovili-pamyatnik-korrupcii-274275.html]հաղորդում է[/url] 112 Ուկրաինա կայքը։
Արձանն իրենից վանդակում նստած «ոսկեջրած» տղամարդ է ներկայացնում՝ հատակին դոլարներով և պարկերի մեջ ոսկով։
Արձանը նախատեսում են տեղափոխել նաև հակակոռուպցիոն պայքարի այլ շենքերի տակ։
Արձանի պատրաստումը 1000 գրիվեն է նստել (մոտ 40 դոլար), իսկ «ոսկեջրել» են այն ոսկեգույն ներկով։