12464 դիտում
09:47 19-07-2018
Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության կանչված, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 1998-1999 թվականներին Պաշտպանության նախարարությունից բնակարան է ստացել՝ որպես կարիքավոր սպա:
Ինչպես օրերս տեղեկացրել էինք՝ Խաչատուրովը մի քանի տարի բնակվել է Ազատության պողոտայի՝ ՊՆ-ին պատկանող բազմաբնակարան շենքերից մեկում՝ «գեներալների շենքում», որտեղ ունեցել է երկու բնակարան, դրանք սեփականացրել և վաճառել է:
ՊՆ-ն սպաներին հիմնականում հատկացնում է մեկ բնակարան, որոնք լինում են 1-3 սենյականոց, և հազվադեպ է լինում, որ սպային տրամադրում են 2 բնակարան՝ 1 և 3 սենյակներ ունեցող, իրար հարևանությամբ՝ եթե սպայի ընտանիքը բազմամարդ է:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ 1990-ական թվականների վերջին պաշտպանության նախարարությունը այդ շենքի բնակարանները ըստ ընթացակարգի հատկացրել է կարիքավոր համարվող սպաներին: Այդ սպաների ցուցակում է եղել նաև Յուրի Խաչատուրովը:
Բնակարան ստանալու հայտ ներկայացրածների ցուցակում առաջնահերթությունը տրվում է կամ բազմամարդ ընտանիք ունեցող սպաներին, կամ այն սպաներին, ովքեր կոչումով ավելի բարձր են:
Խաչատուրովն ուղղակի սեփականացրել և վաճառել է իրեն հատկացրած բնակարանը և տեղափոխվել Ջրվեժում գտնվող իր շքեղ առանձնատուն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5913 դիտում
09:57 09-11-2016
Յուրի Խաչատուրովը ոչ տուն ունի, ոչ բիզնե՞ս. «Հայկական ժամանակ»
2745 դիտում
09:03 12-06-2014
Յուրի Խաչատուրովը՝ Նախիջևանից Հայաստան ուղղված կրակահերթերի և Ռուսաստանի մասին․ Ժամանակ
2425 դիտում
10:13 02-07-2015
Յուրի Խաչատուրովը կառչած կմնա իր աթոռին այնքան ժամանակ, մինչև իր որդուն չտեսնի գեներալական սպայակույտի մեջ. ՉԻ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը