2549 դիտում
18:18 19-07-2018
Հայաստանը կմասնակցի օգոստոսի 1-5-ը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Վրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր- 2018» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ: Զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը: Այս մասին [url=https://mod.gov.ge/ge/news/read/6718/akreditacia-mravalerovnuli-swavlebistvis]հայտնում է[/url] Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ շուրջ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններն այս տարի կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսի ներքո: Վարժանքների մասնակիցների թվում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և Հայաստանը:
Գերատեսչությունը նշում է, որ զորավարժություններին ներկայացված կլինի ամերիկյան օդուժ, գերմանական զրահատեխնիկա: «Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն 4-րդ անգամ:
Անցյալ տարի Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին:
Նմանատիպ նյութեր
20456 դիտում
17:30 30-06-2017
Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը
14351 դիտում
17:09 30-08-2017
Հայաստանը կմասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին
3256 դիտում
17:42 30-07-2018
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Այս բաժնից
2788 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3943 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին