99522 դիտում
19:13 22-07-2018
Ողբերգական դեպք Երևանում. երիտասարդ տղան Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել. մահացածին փրկարարներն ու ոստիկանները 1 կիլոմետր ոտքով տեղափոխեցին դի տեղափոխող մեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 22-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Աջափնյակի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի 4-րդ խումբը՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Արթուր Հեբոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածը կլինի 25-30 տարեկան և այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի հետաքննության գծով տեղակալ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ պարզում են մահացածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փրկարարներն ու ոստիկանները դին Դավիթաշենի կամրջի տակից մոտ 1 կմ պատգարակով պետք է ոտքով տեղափոխեին, քանի որ ինչ որ ծալապակաս իր օբյեկտի շինարարության համար ճանապարհին խճաքար է լցրել և ճանապարհը դարձել է անանցանելի ավտոմեքենաների տեղաշարժի համար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+