Հուլիսի 24-ին Երկիր մոլորակը կծածկի առաջին մակարդակի մագնիսական փոթորիկը
Վաղը՝ հուլիսի 24-ին, G1 առաջին մակարդակի 5 բալանոց սանդղակով մագնիսական փոթորիկը կծածկի Երկիր մոլորակը, հաղորդում է Ria Novosti-ն։
Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի կանխատեսմամբ՝ փոթորիկը կսկսի Մոսկվայի ժամանակով ժամը 6։00–ին։
Նշվում է, որ նման մագնիսական փոթորիկը կարող է ազդեցություն գործել տիեզերական ապարատների կառավարման համակարգերի վրա։
Նախորդ փոթորիկները տեղի են ունեցել հունիսի 28-ին, հունիսի 2–ին, մայիսի 6-7–ին, իսկ այս տարվա ամենահզոր փոթորիկը գրանցվել է ապրիլին։