Կահիրեում ներկել են տնային ավանակներին ու ներկայացրել որպես զեբր
Կահիրեում կենդանաբանական այգիներից մեկի սեփականատերերը այցելուներին գրավելու համար որոշել է տնային ավանակներին ներկելով «զեբրի» վերածել, փոխանցում է Extra News-ը։
Այդ խորամանկ քայլը նկատել է 9-րդ դասարանում սովորող աշակերտներից Մուհամեդ Սարհան Եգիպտոսից։ Էքսկուրսիայի և Միջազգային պարկ այցելելիս նա նկատել է, որ մի զեբրի աչքից սև ներկ է հոսում։ Տղան [url=https://twitter.com/Extranewstv/status/1021279211322003456]լուսանկարել է[/url] այն և տեղադրել սոցցանցերում։
Այնուամենայնիվ, կենդանաբանական այգու տնօրենը շարունակում է պնդել, որ ազատավանդակների զեբրերն իրական են: