211652_close_icon
views-count7959 դիտում article-date 23:08 27-07-2018

Ստամբուլի հայկական եկեղեցիներում հոգեհանգստի կարգ կմատուցվի Հունաստանում անտառային հրդեհի հետևանքով մահացածների համար

Ստամբուլի հայկական եկեղեցիներում հոգեհանգստի կարգ կմատուցվի Հունաստանում խոշոր անտառային հրդեհի հետևանքով մահացած անձանց հիշատակին, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»՝ հղում անելով Պոլսո Հայոց պատրիարքարանի տեղեկատվական էջին։ Նշվում է, որ հոգեհանգստի կարգը կմատուցվի այս կիրակնօրյա պատարագի ընթացքում։ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/23/1101488/]Հիշեցնենք[/url], որ հուլիսի 23-ին Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի վերևում: Հրդեհների հետևանքով մահացել է 81 մարդ։

Նմանատիպ նյութեր