27366 դիտում
19:41 30-07-2018
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանից 16 օր է տեղեկություն չկա. ահազանգում է ՄԻՊ-ը
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է այն մասին, որ արդեն 16 օր շարունակ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանից որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվում: Այս մասին Արման Թաթոյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Հայաստանցի քաղաքացիական անձ Կարեն Ղազարյանն արդեն 16 օր է՝ Ադրբեջանում գտնվում է գերության մեջ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որևէ կերպ չի կարողանում կապվել նրա հետ, որևէ տեղեկություն չկա: Ստացել եմ նրա ծնողների անհանգստությունները: Դիմել եմ միջազգային կազմակերպություններին՝ օգնելու նրա գտնվելու վայրի, ֆիզիկական ապահովության ու վերադարձի մասին որևէ տեղեկատվություն ստանալու հարցում»,- նշել է մարդու իրավունքների պաշտպանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշվող անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։
Նմանատիպ նյութեր
15575 դիտում
17:18 28-07-2018
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»