211652_close_icon
views-count6552 դիտում article-date 11:09 01-08-2018

«Սանիտեք»-ը կրկին արագորեն արձագանքեց SHAMSHYAN.com-ի հրապարակմանը և մաքրեց տարածքը աղբի «բուրգից»

Երեկ՝ հուլիսի 31-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=մառվա այս տապին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Մարգարյան փողոցի վրա գտնվող «Յունիբանկի» հետնամասում մի հսկայական մինիաղբանոց է գոյացել։ SHAMSHYAN.com-ը [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/31/1102120/]նյութ [/url]էր հրապարակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Մարգարյան փողոցի վրա գտնվող «Յունիբանկի» հետնամասում գոյացած աղբի կույտի մասին։ Խմբագրություն ահազանգած բնակիչներն ասել էին, որ «Սանիտեք» ընկերությունը աղբը հավաքում է, սակայն «Կայզեր» սուպերմարկետի աշխատակիցները նշված մասում «Նուբարաշեն» էին ստեղծում։ Նրանք ասում էին․ ««Սանիտեքի» միակ թերությունն այն է, որ աղբամանների թիվը չի ավելացնում, իսկ «Կայզեր»-ի աշխատողներն էլ շարունակում են իրենց աղբը լցնել նշված հատվածում։ Էլ չենք ասում գարշահոտության մասին։ Հրապարակումից կարճ ժամանակ անց «Սանիտեք» ընկերությունը հերթական անգամ արագորեն արձագանքել և վերացրել է այսպես կոչված՝ մինի աղբանոցը։ [img]http://st0.shamshyan.com/editor/0663042001533107194672845.jpg[/img]

Նմանատիպ նյութեր