1668 դիտում
16:03 01-08-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսի հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսի հետ։
Հանդիպմանը մասնակցել են ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեն, ՏԶՆ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՏԶՆ միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին ցուցաբերած աջակցության և շարունակվող համագործակցության համար։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ ծրագրերին և հետագա համագործակցության առաջնահերթություններին վերաբերող հարցեր։ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է քաղաքական վերջին զարգացումներից հետո երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձել ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին։ Կարևորվել են հակամենաշնորհային քաղաքականության, բիզնեսի համար հավասար պայմանների ստեղծման, շուկայի ազատականացմանն ուղղված աշխատանքները, օրենսդրական դաշտի կարգավորումը։
Ֆրանս Վիկերսը ողջունել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, վերահաստատել դրանց՝ կառույցի աջակցության հանձնառությունը։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ աշնանը նախատեսվում է ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամների այցը Հայաստան, որի ընթացքում կնախանշվեն Հայաստանի Հանրապետության հետ հետագա համագործակցության առաջնահերթություններն ու խնդիրները, իսկ արդեն 2019 թվականի առաջին եռամսյակում ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակը կներկայացնի մեր երկրին ցուցաբերվող աջակցության հնգամյա ծրագիրը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքին և համագործակցության զարգացմանն ուղղված պատրաստակամությունը։
Նմանատիպ նյութեր
3489 դիտում
14:59 17-01-2017
Վարչապետն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսին
2065 դիտում
19:54 06-06-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել բրիտանացի գործարարների հետ
4027 դիտում
18:56 15-06-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռիչարդ Միլզի հետ
Այս բաժնից
1132 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
967 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը