Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-«Սուտյեսկա» հանդիպումը կցուցադրվի հեռուստատեսությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի` «Ալաշկերտ»-«Սուտյեսկա» պատասխան հանդիպումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ:
Խաղը կկայանա օգոստոսի 2-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին: Մուտքն ազատ է:
«Մեզ համար մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր երկրպագուի աջակցությունը»,- ասվում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Մոնտենեգրոյում կայացած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթանակ է տարել: